Ամստերդամում ոստիկանությունից փախչել փորձելիս տղամարդը վրաերթի է ենթարկել մի քանի մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմստերդամի կայարանի մոտ ոստիկաններից փախչել փորձելիս տղամարդը վրաերթի է ենթարկել մի քանի մարդու. տուժել է 8 մարդ, փոխանցում է BNONews-ը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2 մարդ մարմնական ծանր վնասվածքներ է ստացել:
Հաղորդվում են հունիսի 10-ին տեղի ունեցածի մանրամասները: Ոստիկանները մոտեցել են չթույլատրված վայրում կայանած ավտոմեքենային: Վարորդը փորձել է փախչել եւ անցորդներին վրաերթի է ենթարկել, այնուհետեւ բախվել է պատին: Նրան ձերբակալել են եւ հարցաքննել, իսկ իրավախախտի ավտոմեքենան խուզարկել:
Տեղեկությունների համաձայն՝ չի նշվել տեղի ունեցած միջադեպում «ահաբեկչության հետ կապի մասին»:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



