Ստևան Յովետիչ. Հաղթանակը Հայաստանի թիմի նկատմամբ պետք է բեկումնային լինի մեզ համար
ՍՊՈՐՏԱյս հաղթանակը պետք է բեկումնային լինի մեր թիմի համար, ասել է ֆուտբոլի Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչը Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում 4:1 հաշվով հաղթելուց հետո:
«Հրաշալի հույզեր ունենք այժմ: Այսպիսի կարեւոր պաղում մենք ցույց տվեցինք, որ կարող եմ դիմանալ ճնշմանը եւ մեծ քայլ կատարեցինք առաջ նախորդ ընտրական շրջափուլի համեմատ: Ինձ համար կարեւոր է գոլեր խփելը, սակայն գլխավորը երեք միավոր է: Հաղթանակի դեպքում են գոլերը նշանակություն ունենում:
Երկու անընդմեջ պարտություններից հետո մենք պետք է հաղթեինք եւ հաղթեցինք: Հույս ունեմ, որ հետագայում ավելի լավ կխաղանք»,- Յովետիչի խոսքը մեջբերում է vijesti.me-ն:
Յովետիչը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



