Հնդկաստանում առնվազն 19 մարդ է զոհվել 2 խոշոր ավտովթարների հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի Հնդկաստանում առնվազն 19 մարդ է զոհվել 2 խոշոր ավտովթարների հետևանքով: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Առաջին վթարը տեղի է ունեցել Ութար-Պրադեշ նահանգում: Ուխտավորներին Բարելի շրջանից Ռաջաստան նահանգ տանող մարդատար ավտոմեքենան տեղի ժամանակով մոտ 04.30-ին (մեր ժամանակով՝ 03.00) Մաթհուրա քաղաքի մոտ ջրանցքն է ընկել: Ավտոմեքենայում գտնվող մեկ ընտանիքի 9 անդամները, այդ թվում՝ 2 երեխա, նաև վարորդը մահացել են: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել նույնպես կիրակի վաղ առավոտյան՝ Մահարաշթրա նահանգում: Մումբայից Լատուր քաղաք ուղևորվող ավտոբուսը շրջվել է Բիդ շրջանի Դհանորա բնակավայրի մոտ: 9 մարդ զոհվել է, 12 հոգի՝ տուժել: Նախնական վարկածով՝ վարորդը գերազանցել է արագությունը վազանցի ժամանակ և կորցրել է մեքենայի կառավարումը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



