Տաթև Հովակիմյանն ընտրյալ ունի
ԼԱՅՖBlogNews-ը գրում է.
Դերասանուհի Տաթև Հովակիմյանն ընտրյալ ունի։ Այս մասին տեղեկանում ենք Տաթևի ֆեյսբուքյան էջից. դերասանուհին փոխել է կարգավիճակն ու նշել, որ հարաբերությունների մեջ է։

BlogNews-ի հետ զրույցում Տաթևն ասաց, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին։ «Անկեղծ ասած, արդեն փոշմանել եմ, որ այս փուլում արեցի այդ փոփոխությունը, քանի որ հիմա չեմ ցանկանում մեկնաբանություն տալ այդ հարցի վերաբերյալ»,- ասաց Տաթևն ու խոստացավ ընտրյալի մասին բացառիկ անդրադարձը BlogNews-ին վստահել։
Դերասանուհին այս փուլում պատրաստվում է նկարահանվել «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում, որի նկարահանումների համար առաջիկայում մեկնելու է Մոսկվա։ Տաթևը մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։




Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



