Ռումինիայում մայր արջն ու նրա քոթոթները ստիպել են փակել 13-րդ դարի ամրոցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳորշ մայր արջն ու նրա քոթոթները Ռումինիայի իշխանություններին ստիպել են փակել 13-րդ դարի ամրոցը, որտեղ ապրել է Վլադ Ցեպեշը («Կոմս Դրակուլան»): Նրանք մի քանի անգամ հայտնվել են ամրոց տանող արահետին:
The Associated Press-ը հայտնում է, որ Ռումինիայի կենտրոնում գտնվող լեռան գագաթին կառուցված դղյակ կարելի է հասնել միայն ոտքով: «Դղյակը փակ է այցելուների անվտանգության նկատառումներով»,- նշված է դղյակի կայքում: Նշենք, որ այն հանրահայտ տուրիստական վայր է:
Տեղի ոստիկանապետ Էմիլիան Դրագնեյի խոսքով՝ Շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացուցիչները պատրաստվում են բռնել մայր արջին ու նրա երեք ձագերին եւ նրանց այլ վայր տեղափոխել, փոխանցում է «Ռոսիյսկայա Գազետան»:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



