ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում գլխատված մարմին և գլուխ են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքի մոտակայքում գտնվող տներից մեկի նախամուտքի մոտ շաբաթ առավոտյան մարդու կտրված գլուխ է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ոստիկանությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսել: Այս մասին տեղեկացրել է ոստիկանապետ Թայրի Ջոնսը:
Նրա խոսքով` ժամեր անց գլխատված մարմին են հայտնաբերել դեպքի վայրից մեկ կմ հեռավորությամբ: Նշվում է, որ հայտնաբերված մարմինն ու գլուխը սևամորթ մարդու են պատկանում:
Տեղի բնակիչների խոսքով` մարմինը մի խումբ երեխաներ են հայտնաբերել:
Ոստիկանությունն սպասում է բժշկական փորձաքննության արդյունքներին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



