Պետդուման քննարկում է զենք կրելու թույլտվությունից «ցմահ» զրկելու հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Պետական դումայում քննարկման է դրվել զենք կրելու եւ պահելու թույլտվության կասեցման հարցը, եթե զենքի տերը իրավախախտում է կատարել՝ գտնվելով ոչ սթափ վիճակում, հայտնում է ՌԲԿ-ն:
Ըստ Պետական դումայի անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահ Վասիլի Պիսկարեւի՝ խոսքը վարչական խախտումների մասին է, որոնք պայմանավորված չեն զենքի շրջանառության հետ: Դրանից զատ, պատգամավորը նշել է կոմիտեի ծրագրերի մասին քննարկելու ալկոհոլային հարբածության վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելիս զենքը «ցմահ» կրելու հնարավորությունից զրկելու հարցը: «Մենք պետք է կատարելագործենք թույլտվություն ունեցող անձանց ժամանակին հայտնաբերելու մեխանիզմը, որոնց հետ կապված նշված թույլտվությունից զրկելու հիմքեր կան»,- ասել է Պիսկարեւը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



