Անգլիան՝ ֆուտբոլի աշխարհի երիտասարդական չեմպիոն
ՎԻԴԵՈՖուտբոլի Անգլիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականը նվաճել է Հարավային Կորեայում ավարտված աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Սուվոնում տեղի ունեցած եզրափակիչ խաղում անգլիացիները նվազագույն հաշվով առավելության են հասել Վենեսուելային Մ-20 հավաքականի նկատմամբ:
Միակ գոլը 35-րդ րոպեին խփել է «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: 74-րդ րոպեին վենեսուելացի Ադալբերտո Պենյարանդայի իրացրած 11 մետրանոցը հետ է մղել անգլիացիների դարպասապահ Ֆրեդերիկ Վուդմանը:
Անգլիայի հավաքականն առաջին անգամ է նվաճում մինչեւ 20 տարեկանների չեմպիոնի տիտղոսը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



