Մանչեսթերյան ահաբեկչության մասնակցության կասկածանքով ձերբակալվածներն ազատվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄանչեսթերի ոստիկանության աշխատակիցները ազատ են արձակել Մանչեսթերում մայիսի 23-ի գիշերն իրականացված ահաբեկչության մասնակցության կասկածանքով ձերբակալվածներին: Բրիտանական Manchester Evening News պարբերականի տեղեկություններով՝ խոսքը 22 կասկածյալի մասին է:
Բոլոր կասկածյալները հարցաքննվել են, սակայն նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Նշվում է, որ սա պայմանավորված է քննության ստացած նոր տվյալներով: Ոստիկանների համոզմամբ՝ ազատվածները «հասարակությանը վտանգ չեն սպառնում»: Գործի քննությունը կշարունակվի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



