Թրամփը հետաձգել է իր այցը Բրիտանիա` բողոքի ցույցերից խուսափելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Մեծ Բրիտանիա կատարելիք այցը` բրիտանացիների հնարավոր բողոքի ցույցերի պատճառով:
Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը` վկայակոչելով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խորհրդականին, որը ներկա է գտնվել երկու առաջնորդների հեռախոսազրույցի ժամանակ:
Վերջինիս խոսքով` ամերիկացի ղեկավարը նշել է, որ ուղևորությունը կհետաձգի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստանա բրիտանական հասարակության աջակցությունը:
Խորհրդականը հավելել է, որ Թրամփի հայտարարությունը զարմացրել է Մեյին:
Հիշեցնենք, որ ձմռանը բրիտանացիները խնդրագիր էին կազմել` պահանջելով արգելել Թրամփի այցը Միացյալ Թագավորություն: Այդպիսով, բրիտանացիներն իրենց դժգոհությունն են հայտնել ներգաղթյալների նկատմամբ Թրամփի վարած դաժան քաղաքականության դեմ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



