Խոշոր հրդեհ Նոր Գեղի գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 01։47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երեւանյան փողոցում գտնվող ֆաբրիկայի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանյան փողոցի թիվ 221/5 հասցեում գտնվող «ԱԳՐՈԹԵՔԻՆ-ՎԵՍՏ» ՍՊԸ-ին պատկանող շինությունում (մոտ 1700 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին: Այրվել է տանիքի ծածկի ջրամեկուսիչ շերտը (մոտ 1700 քմ), պահեստավորված անասնակեր (մոտ 4000 հակ), կուտակած փայտ (մոտ 1 խ.) եւ 1 խոտաղաց սարքավորում:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



