Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 13-ին Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակում Էստոնիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



