Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մինչև 18 տարեկան մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը
ՍՊՈՐՏՄինսկում ավարտված Եվրոպայի շախմատի առաջնությունում, բացի հիմնական մրցանակներից, սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին և մինչև 18 տարեկան պատանիների համար:
Մինչև 18 տարեկանների մեջ լավագույն արդյունքը ցույց են տվել 7.5-ական միավոր վաստակած Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը: 7 միավոր վաստակած Կիրիլ Շևչենկոն եզրափակել է 18 տարեկանների լավագույն եռյակը: Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Էլիզաբեթ Պաետցը, իսկ վետերանների մեջ՝ Զուրաբ Ստուրուան:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



