ԱՄՆ մեկնած Մերի Մակարյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկին
ՖՈՏՈՄերի Մակարյանը մեկնել է Միացյալ Նահանգներ։ Դերասանուհին մայիսի 27-ին նշանվել է ամերիկաբնակ Վարդանի հետ, եւ նրա այցն ԱՄՆ պայմանավորված է հենց դրանով։

Այսօր Մերիիի մայրիկը՝ լրագրող Ռուզան Ավոյանը, նշում է ծննդյան տարեդարձն առանց դստեր, սակայն իր ֆեյսբուքյան էջում դերասանուհին շնորհավորել է մայրիկին՝ գրելով.

«Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ։ Ուզում եմ քեզ միշտ առողջ տեսնեմ, անհոգ ու ժպտերես, միշտ այսպես գեղեցիկ ու խնամված։ Աստված քեզ պահապան, իմ ամենահոգատար եւ սիրելի մամա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, անդրադառնալով իր նշանադրությանը, Մերի Մակարյանը գրել էր.
«Այո, իմ կյանքի ուղին այլեւս ուրիշ է։ Յուրաքանչյուրիդ մաղթում եմ անսահման սեր եւ Աստծո բոլոր բարիքները՝ արժանավայել ապրելու համար»։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



