Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԴիջիԹեքին Ucom-ը և PicsArt-ը խոսել են Հայաստանում արհեստական բանականության զարգացման խիստ անհրաժեշտության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոբելյանական՝ 10-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում հունիսի 9-10 կայացած հայկական Ucom և PicsArt ընկերությունները կլոր-սեղան քննարկում նախաձեռնեցին «Արհեստական բանականության զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում» թեմայով։ Ծավալված զրույցի ընթացքում մասնակիցներն անդրադարձան համաշխարհային ամենաթրենդային թեմային այն տեսանկյունից, որ Հայաստանում արհեստական բանականության զարգացումը դեռևս սաղմնային վիճակում է։  Մտքեր հնչեցին, որ ոլորտի մասնագետներ նախապատրաստող ԲՈՒՀ-երում մեքենայական ուսուցմանը զուգընթաց անհրաժեշտ է անպայման հրավիրել այնպիսի մասնագետների, ովքեր ոչ միայն ունակ են տեսական գիտելիքներ փոխանցել, այլև նպաստել ուսանողների շրջանում գործնական հմտությունների ձևավորմանը։ Այս մասին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

«Ucom-ի հետ համատեղ կիսվեցինք PicsArt-ի փորձով: PicsArt-ն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում արդեն մեծ փորձ է ձեռք բերել: Հանդիպման շրջանակում քննարկեցինք, թե ինչպես զարգացնել եւ Հայաստանը մրցունակ դարձնել այս ոլորտում, ինչպիսի կադրեր ապահովել եւ ինչ թրեյինգներ ու ուսուցողական միջոցառումներ իրականացել», - նշեց PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի տեխնիկական եւ գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը:

Կրթական բացն այս պահին յուրաքանչյուր ընկերություն իր ձևով է լրացնում։ Ucom-ը և PicsArt-ը համատեղ դասընթացներ են իրականացնում, որոնց ընդհանուր տևողությունը 5 ամիս է։ 600 հայտից ընտրված 30 մասնակիցները հիմնականում միջազգային օլիմպիադաների հաղթողներ են, գիտությունների թեկնածուներ են, ում բախտ է վիճակվել ուսանելու արտասահմանյան ԲՈՒՀ-երում կրթություն ստացած մասնագետների մոտ։ Վերջիններիս շարքում ընդգրկված են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտն ավարտած մասնագետներ, Google ընկերությունում աշխատած անձինք, Ռուսաստանի առաջատար ՏՏ ընկերություններում աշխատող ինժեներներ և այլն։ Ինտենսիվ դասընթացի ավարտին մնացել է 3 ամիս։ 

«Ucom-ում դեռ տարիներ առաջ ենք հասկացել, որ նորագույն տեխնոլոգիաների առաջխաղացման ու նորարարական պրոդուկտների ստեղծման համար մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, ում դեռ դպրոցական տարիքից սովորեցրել են մտածել և վերլուծել, ստեղծել ու կերտել, այլ ոչ սպառել։ Այդ նպատակով է, որ 5-րդ դասարանից սկսած մեծապես աջակցում ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սաների կրթական գործընթացին։ Ինժեներական մտածողությամբ երեխաներն են, որ ունակ կլինեն ընկալելու թվային դարաշրջանի մարտահրավերներն ու անդադար կրթվելու արդյունքում կդառնան այնպիսի մասնագետներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են Ucom-ի և PicsArt-ի նման հայկական ընկերություններին», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։ 

Քննարկման ավարտին մասնակիցները դեռ շարունակում էին մտքեր փոխանակել ոլորտի զարգացման հնարավոր բիզնես նախագծերի շուրջ։

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան