Գերմանիայում ձերբակալել են «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի չորս ենթադրյալ մասնակիցների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում, ինչպես ենթադրվում Է, ձերբակալել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման չորս զինյալների: Այդ մասին հայտնել Է NDR հեռուստաալիքը՝ վկայակոչելով գլխավոր դատախազությանը: 39-ից 51 տարեկան տղամարդկանց բռնել են Լյուբեկում եւ Գերմանիայի հյուսիսի Հարբուրգի օկրուգում. գործողությանը մասնակցել են միանգամից երեք դաշնային երկրամասերի Ստորին Սաքսոնիայի, Շլեզվիգ-Հոլշթեյնի եւ Համբուրգի ոստիկանները: Կասկածյալների բնակարանները խուզարկվել են:
Բերման ենթարկվածները կասկածվում են այն բանում, որ 2012 թվականի նոյեմբերին նրանք հարել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը եւ զինյալների կողմում մասնակցել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին: Հունիսի 13-ին որոշում կընդունվի նրանց ձերբակալման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



