Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հովիկ Աբրահամյանը «Մայքրոսոֆթ»-ի փոխնագահին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանին:

Վարչապետը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու և խորացնելու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև 2015թ. մայիսին Համագործակցության հուշագրի և պայմանագրերի ստորագրումը կնպաստի նոր հեռանկարային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, և ՀՀ կառավարությունը հանձնառու է այդ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները կատարել ու հարցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը կառավարության գերակա ուղղություններից է, և տարեկան այս ոլորտում գրանցվող աճի բարձր տեմպը պայմանավորված է նաև «Մայքրոսոֆթ»-ի արդյունավետ գործունեությամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցության համար, որը դրսևորվում է մեր երկրում գործող ինովացիոն կենտրոնի և այլ նախաձեռնությունների միջոցով:< /p>

Իր հերթին Վահե Թորոսյանը նշել է, որ հպարտանում է ՀՀ-ի և «Մայքրոսոֆթ»-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են մեր երկրում ՏՏ բնագավառում արձանագրվող շարունակական առաջընթացին: «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար և բարձր գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Նա նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը և շարունակելու ներդրումները ՏՏ ոլորտում՝ նպաստելով մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Միևնույն ժամանակ Վահե Թորոսյանը վերահաստատել է «Մայքրոսոֆթ» ընկերության պատրաստակամությունը՝ կատարելու Համագործակցության հուշագրով և պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը և Վահե Թորոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, արծարծվել են համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը, կրթական նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին կառավարության ղեկավարը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացում