Գերմանիան հսկողություն է սահմանել սահմաններին՝ Համբուրգում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կառավարությունն այսօր հսկողություն է սահմանել երկրի սահմաններին՝ Համբուրգում հուլիսի 7-8-ին կայանալիք G20-ի գագաթնաժողովի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն` գերմանական ԶԼՄ-ներին հղումով:
Նշվում է, որ սահմաններին ստուգումներն իրականացվում են երկիր իրավախախտների և հանցագործների մուտքը կանխելու նպատակով: Հսկողությունը գործելու է մինչև հուլիսի 11-ը:
«Գագաթնաժողովի անվտանգությունն ինձ համար առաջնահերթություն է»,- նշել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



