Չինական ավիաուղիների ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սիդնեյի օդանավակայանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆChina Eastern Airlines չինական ավիաուղիների ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիդնեյի օդանավակայանում։ Պատճառը շարժիչի կաղապարի վրայի անցքն է եղել։ BBC-ն հաղորդում է, որ Սիդնեյից Շանհայ թռչող Airbus 330 ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց վայրէջք է կատարել, երբ օդաչուն հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին։
Ուղեւորների խոսքով՝ թռիչքից անմիջապես հետո նրանք շարժիչներից մեկի ձայնն են լսել եւ տարօրինակ հոտ զգացել։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, վիրավոր ուղեւորների կամ անձնակազմի անդամների մասին ոչինչ չի ասվում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



