Ընկերների միջազգային օրը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղում (ֆոտոշարք)
ՖՈՏՈՀունիսի 9-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի նախաձեռնած՝ «Ինքս Իմ մասին» խորագրով մանկապատանեկան թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը՝ նվիրված ընկերների միջազգային օրվան։
Փառատոնի նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը եւ նրանց կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ հասարակական դրական վերաբերմունքի ձևավորմանը:
Փառատոնին մասնակցում էին Ջուջևանի միջնակարգ դպրոցի թատերախումբը և «Հույսի կամուրջ» ՀԿ թատերախմբի սաները։
Լեփ-լեցուն դահլիճում մասնակից թատերախմբերը իրենց բեմադրությամբ մեկ անգամ ևս ընդգծեցին, որ սերը ամեն ինչի սկիզբն է, և առանց նրա չկա ոչինչ, որ իսկական ընկերության հիմքում սերն է ու նվիրումը:
Սիրանուշ Ամիրաղյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



