Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է Հյուսիսային Կորեայի հետ անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնություն
ՍՊՈՐՏՀարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինն առաջարկել է 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնել Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի եւ Թայվանի հետ համատեղ: Այդ մտահղացման մասին նա Սեուլում պատմել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին:
«Եթե մեր հարեւան երկրները կարողանային մեզ հետ միասին անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ապա դա կնպաստեր Հարավային եւ Հյուսիսային Կորեաների եւ Հյուսիս-արեւելյան Ասիայի երկրների միջեւ խաղաղության հաստատմանը: Կցանկանայի, որ ՖԻՖԱ-ի նախագահը շահագրգռված լիներ այս ծրագրի իրագործման հարցում»,- Հարավային Կորեայի նախագահի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեան Ճապոնիայի հետ անցկացրել է 2002թ. աշխարհի առաջնությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



