Կատարն իր արաբական հարեւաններից դեռեւս կոնկրետ պահանջներ է սպասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարը դեռեւս կոնկրետ պահանջներ է սպասում իր արաբական հարեւաններից, որոնք Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են: Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Ալ-Թանին, փոխանցում է Bloomberg-ը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման հիմքեր դեռեւս չի տեսնում: Նրա խոսքով՝ Քուվեյթը, որը կողմերի միջեւ միջնորդի դերում է հանդես գալիս, շարունակում է Կատարի եւ ԱՄՆ-ի հետ շփումները: Դրանից զատ, Դոհան աշխատում է հումանիտար հարցերի կարգավորման շուրջ, որոնք առաջացել են «ապօրինի շրջափակման» հետեւանքով:
Նշենք, որ 10 երկրներ, այդ թվում՝ 7 արաբական երկրներ, Կատարի հետ հարաբերությունները խզել են՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները հերքում է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



