Աբովյանում գազի բալոնից արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 12-ին, ժամը 17:09-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 74 շենքի բնակարաններից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:30-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է խոհանոցի պատերի գիպսակարտոնե երեսպատումը (մոտ 25 քմ) և հյուրասենյակի գույքը՝ մասամբ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



