Վաշինգտոնը չի ստորագրել կլիմայի փոփոխության վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնը չի ստորագրել կլիմայի փոփոխության եւ կայուն զարգացման ֆինանսավորման ծրագրերի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով G7-ի բնապահպանության նախարարների հայտարարությունը:
Հայտարարությունը չստորագրելու ԱՄՆ որոշումը պայմանավորված է Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից վերջերս երկրի դուրս գալով, որի համաձայն Վաշինգտոնը դադարեցնում է դրա հետ կապված բոլոր պարտավորությունները: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Վաշինգտոնը միջազգային գործընկերների հետ կշարունակի համագործակցել՝ ելնելով ներքաղաքական առաջնահերթություններից, «պահպանելով ե՛ւ ուժեղ տնտեսությունը, ե՛ւ շրջակա առողջ միջավայրը»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



