ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել իրաքցի ահաբեկչի և ինդոնեզիական խմբավորման դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում ներառել է ծագումով իրաքցի ահաբեկչին և մեկ ինդոնեզիական խմբավորում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի կայքին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատժամիջոցների ցուցակ է ընկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մարվան Իբրահիմ Հուսեյն ալ-Ազաուին, որը, ԱՄՆ-ի տվյալների համաձայն, ներգրավված է քիմիական զենքի ստեղծման աշխատանքներում:
Նշվում է, որ պատժամիջոցներ են մտցվել նաև 2000 թվականին կազմավորված «Ինդոնեզիայի մոջահեդների խորհուրդ» խմբավորման դեմ: Հայտնի է, որ խմբավորումը ստանձնել է մի շարք ահաբեկչական ակտերի պատասխանատվությունը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



