Քուվեյթի էմիր. Կատարի եւ Ծոցի երկրների ճգնաժամը կարող է հանգեցնել «անցանկալի հետեւանքների»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարի եւ Պարսից ծոցի երկրների հարաբերություններում ճգնաժամը կարող է հանգեցնել «անցանկալի հետեւանքների»: Այս մասին հայտարարել է Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Սաբահը, որն այս ճգնաժամում որպես միջնորդ է հանդես գալիս, փոխանցում է KUNA-ն:
«Մեզ համար, սերունդի, որը 37 տարի առաջ ստեղծել է Ծոցի երկրների Համագործակցության խորհուրդը, ծանր է այս տարաձայնությունները տեսնել, որոնք կարող են հանգեցնել անցանկալի հետեւանքների: Անձամբ ինձ համար, որը մասնակցել է Խորհրդի ստեղծմանը, դժվար է, որպես առաջնորդ, դրան լռելյայն հետեւել՝ ոչ մի բան չձեռնարկելով եղբայրներին հաշտեցնելու համար»,- ասել է էմիրը:
Անցյալ շաբաթվա ընթացքում շեյխ Սաբահը այցելել է Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Կատար՝ փորձելով ճգնաժամի դիվանագիտական լուծում գտնել:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



