Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանյան միասնական հարթակում ելույթ կունենան հիփ-հոփ մշակույթի բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ

ՍՊՈՐՏ

Հունիսի 23-25-ը Երևանում կանցկացվի հիփ-հոփի և էքստրեմալ մարզաձևերի Time for kids ամենամյա միջազգային փառատոնը, որը նախաձեռնել է «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Past.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Գարիկ Ալեքսանյանը նշեց, որ փառատոնն իրականացվում է 2014 թվականից:

Ըստ նրա՝ առաջին տարին այն ուներ 600 մասնակից և 3500 հանդիսատես, այս տարի սպասում են 700 մասնակից (արտերկրից 150 մասնակից) և 3000-4000 հանդիսատես: «Փառատոնը նպատակ ունի զարգացնել հիփ-հոփ մշակույթը, Էքստրեմալ սպորտաձևերը, ստեղծել հարթակ միջազգային պարային խմբերի միջև, նպաստել մշակութային տուրիզմին, տարածել առողջ ապրելակերպ:

Time for kids փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն աշխարհառչակ Flying Steps խմբի ղեկավար Վարտան Բասսիլը և մի շարք այլ հայտնի հյուրեր և մասնակիցներ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Եվրոպական այլ երկրներից»,-ասաց մեր զրուցակիցը:

Գարիկ Ալեքսանյանը հայտնեց, որ առաջին անգամ Հայաստանի միասնական հարթակում ելույթ են ունենալու հիփ-հոփ մշակույթի (բրեյք դանս (bboying), գրաֆիտիի (Graffiti), դիջեյինգի (Djing), (MCing) և էքստրեմալ սպորտաձևերի ներկայացուցիչները` պարկուր (Parkour), ֆրիրան ( Freerun), հեծանիվ (BMX), անվաչմուշք (Rollers), ժայռամագլցում (Cliffhanger), գլորասահք (Skateboarding), ցատկացանց (Batut), (Breakletics), սլեքլայն (Slackline), փողոցային բասկետբոլ (Streetball), ավտո-դրիֆտինգ (car drifting), կապոեյրա (Capoeira):

Մեր հարցին՝ այդ ուղղություններից ո՞րն է Հայաստանում առավել տարածված, «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ նախագահը պատասխանեց. «Այդ ուղղություններն այնքան էլ բնորոշ չեն հայերիս: Մարդիկ կաշկանդվում էին բռեյք դանսով զբաղվել: Բայց բրեյք դանսն այսօր ունի զարգացում: 2005 թվականից հետո ունեցանք խմբեր, ստեղծվեց մեր ասոցիացիան, որը կազմակերպում է մրցաշարեր: Կարող եմ վստահ ասել, որ բրեյք դանսն այսօր տարածում է ստանում: Ուզում ենք, որ հիփ-հոփի մյուս ուղղությունները նույնպես զարգանան»:

Փորձեցինք ճշտել՝ ծախսատա՞ր նախագիծ է: Գարիկ Ալեքսանյանի խոսքով՝ ծախսերը կապված են բեմի, հյուրերի, մրցանակային ֆոնդի, և այլ հարցերի հետ: Կազմակերպիչները դիմել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամ և ստացել մերժում: ՀՀ մշակույթի, սպորտի, սփյուռքի նախարարություններից դեռ սպասում են պատասխանների: Մեր զրուցակիցը շեշտեց՝ Սփյուռքի նախարարության աջակցությունը կարևոր, քանի որ մեր հյուրերիից մեկը՝ Flying Steps խմբի ղեկավար Վարտան Բասսիլը, արմատներով հայ է: 

Լևոն Փանոսյան

Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել