Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանը ստատուս քվոն կպահպանի. լուծումը կձգի–կձգի ու ծանրագույն խնդիրը կթողնի նոր վարչապետի ուսերին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հասարակական–քաղաքական գործիչ Գուրեն Եղիազարյանը

– Պարոն Եղիազարյան, ես ցանկանում եմ անդրադառնանք նախագահ Սերժ Սարգսյանի` խորհրդարանում հնչեցրած ելույթին: Շատ ընդգրկուն ու համապարփակ ելույթ էր, մատը դրված էր վերքերի վրա: Ինչպե՞ս եք գնահատում նախագահի խոսքը երկրի իրավիճակի վերաբերյալ:

– Ինչի մասին որ խոսեց Սերժ Սարգսյանը, այդ բոլորն իրեն են վերաբերվում: Ի՞նչ է նշանակում, թե երկրում կա արդարության պակաս: Այսինքն` հետևել է արդարությանը, ու դատավորները փորձել են անարդա՞ր լինել: Դուք նման բանի հավատո՞ւմ եք:

– Անկեղծ ասած` ոչ:

– Ես էլ չեմ հավատում: Այդ ելույթն ուղղված էր իրեն: Ինչի մասին որ խոսեց, դրանց առաջին ու վերջին պատասխանատուն ինքն էր: Ինչ վերաբերում է իմ գնահատականին, ես այն գնահատում եմ որպես խոստովանություն, որ այսուհետ պետք է այդպես չլինի:

Բայց թույլ տվեք դրան էլ չհավատալ: Որովհետև շատ վաղուց է, ինչ նա նման բաներ է խոստացել, բայց ոչինչ էլ չի արել:

– Գուցե հին Սահմանադրության օրոք հնարավոր չէ՞: Հիմա, երբ անցնենք նոր Սահմանադրությանը, հնարավո՞ր կլինեն:

– Գիտեք` նոր Սահմանադրություն կոչվածը ընդամենը քայլ էր նախագահի կողմից` քաղաքական իր կյանքը երկարացնելու համար: Որովհետև, հակառակ դեպքում, նա սարսափում էր այն մտքից, թե Հայաստանում ինչի մեջ կարող է հայտնվել: Չէ՞ որ ուներ Լևոն Տեր–Պետրոսյանի օրինակը, որի գլխին ջարդեցին «Մարտի 1–ը»: Առանց անհարմար զգալու ու ամոթի խայթի:

Այնպես որ, այդ Սահմանադրությունն այլ բան մեր երկրին չի տալու: Պատերազմող երկրին անհրաժեշտ է նախագահական ինստիտուտ, որպեսզի լուծումները շատ ավելի արագ ի կատար ածվեն: Դե, տեսեք` ինչպե՞ս եք պատկերացնում, երբ նոր Սահմանադրությամբ վարչապետը միայն պատերազմի դեպքում կարող է հրամաններ տալ պաշտպանության նախարարին կամ շտաբի պետին:

– Իսկ ի՞նչ եք կարծում. նախագահին կհաջողի՞ իրականացնել իր առջև դրած կարևոր խնդիրը: Ասացիք, որ Սահմանադրությունը փոխելով ցանկանում էր երկարացնել իր քաղաքական կյանքը:

– Հաշվի առնելով միջազգային փորձը` չի հաջողվելու: Եվ անգամ եթե հաջողվի, ապա երկիրը կդրվի նոր, աննորմալ վիճակի մեջ: Եվ թե ինչպես դուրս կգանք դրանից, միայն Աստծուն հայտնի կլինի:

– Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում վարչապետի գործոնը:

– Ես Կարեն Կարապետյանի գործոնն ի սկզբանե դրական եմ գնահատել: Թե՛ իր աշխատանքային փորձով, թե՛ անձնական որակներով: Եվ ամեն ինչ շատ լավ կլինի, եթե նրան չխանգարեն:

Բայց մամուլն արդեն հարձակման է անցել: Եվ տեսեք, թե նա ինչ կրակի դաշտում է հայտնվել: Եղած–չեղած ամեն ինչ ջարդում են վարչապետի գլխին: Օր օրի թուլացնում են նրան:

Իսկ քանի որ մեր մամուլը մեծավ մասամբ վերահսկվում է նախագահականի կողմից, ապա հասկանալի է, թե այդ ամենի նպատակը որն է:

– Բայց վարչապետը չգիտե՞ր, որ այդպես էլ լինելու է:

– Ես նրա փոխարեն չեմ կարող պատասխանել: Բայց մի բան կա` եթե խնդիր է դրված հայրենիքը հանել նման նեղ վիճակից, մարդը համաձայնել է. ի՞նչ է պատահել:

Սակայն ո՞ւմ մտքով կանցներ, որ ընտրություններից հետո ամեն օր ավելի սարսափելի հարձակումների կենթարկվի: ՀՀԿ–ին պետք էր, որ ընտրությունների ժամանակ լիներ նոր դեմք: Վարչապետն իր խնդիրը կատարեց:

– Իսկ ՞նչ եք կարծում` ժամանակին երաշխիքներ ստացած չի՞ եղել վարչապետը:

– Ումի՞ց` երաշխիք. Սերժ Սարգսյանի՞ց: Այդ հարցը տվեք վարչապետին. ես դրան պատասխանել չեմ կարող:

Բայց միաժամանակ, ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանից երաշխիք ստանալ: Այսօր մի բան կասի, վաղը լրիվ այլ բան կանի: Ինչ ասել է, երբեք իր խոսքի տերը չի եղել: Օրինակներ շատ կան: Մենք պետք է իր նախագահության ժամանակ նոր ատոմակայան ունենայինք: Բայց ո՞ւր է այն:

– Դե, դա տնտեսական խնդիր է. փողեր չենք կարողացել ճարել, ներդրող չի գտնվել:

– Բարի: Բայց նա երկրի հազարերորդական մարդը չէր, առաջին դեմքն էր, որ այդպես հեշտությամբ ասեր: Կամ ասաց, որ այսուհետ գնացքը կնստենք Երևանից ու կիջնենք Թեհրանում: Եղա՞վ: Հայաստան–Իրան երկաթգիծը կառուցվե՞ց: Էլի՛ ասեմ` ի լուր աշխարհի հայտարարեց, որ «Մարտի 1–ի» բացահայտումն իրեն է անհրաժեշտ: Իսկ բացահայտե՞ց «Մարտի 1–ը»:

– Ո՞րն է ձեր կանխատեսումը, չնայած ասում են, որ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է. երկրի քաղաքական դաշտի թիվ մեկ ինտրիգն ինչպե՞ս կլուծվի, ո՞ւմ օգտին. 2018 թվականից հետո ո՞վ կլինի երկրի առաջին դեմքը` վարչապետը` Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը:

– Ես կարծում եմ, որ Աստված մեզ պահապան է: Այնպես որ, իմ կարծիքով կլինի Կարեն Կարապետյանը: Եվ Սերժ Սարգսյանն էլ ամեն ինչ կանի, որպեսզի Կարեն Կարապետյանը լինի:

Հարցրեք` ինչո՞ւ: Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանը ստատուս քվոն կպահպանի. լուծումը կձգի–կձգի ու ծանրագույն խնդիրը կթողնի նոր վարչապետի ուսերին: Որպեսզի ինքը փաստաթուղթ չստորագրի:

Ստորագրումից հետո նոր միայն ողջ ՀՀԿ–ով ձեռնամուխ կլինեն, որ Կարեն Կարապետյանից շուտափույթ ազատվեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ