Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մակրոնը հաղթեց նաև խորհրդարանական ընտրություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվ այսպես, նախագահական ընտրություններից 5 շաբաթ անց, կիրակի օրը Ֆրանսիայում նաև խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Բոլոր հարցումների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի նորաստեղծ En Marche կուսակցությունն, առաջին իսկ փուլում, բացարձակ մեծամասնության իրական հավակնորդ էր ընկալվում բոլոր շրջանակներում, և փորձագիտական հարթակներում խոսվում էր նույնիսկ այն մասին, որ En Marche–ը կարող է 400 մանդատ ստանալ 577 տեղանոց խորհրդարանում: Ի դեպ, նույն հարցումների համաձայն՝ 100 մանդատ էր կանխորոշվում Հանրապետական կուսակցության, 35` Ազգային ճակատի և մոտ 30 մանդատ` Սոցիալիստական կուսակցության համար: Ու թեպետ կիրակնօրյա իրականությունը տարբերվեց կանխատեսումներից, այդուհանդերձ, անակնկալներ տեղի չունեցան. Մակրոնի կամ Հինգերրորդ հանրապետության կողմնակիցները ստացան ձայների 32,32%–ը (մոտ 186 մանդատ), Հանրապետականները՝ 21,5% (124 մանդատ), Կոմունիստների ալյանսը՝ 13,74% (79 մանդատ), Լե–Պենի Ազգային ճակատը՝ 13,2% (76 մանդատ), Սոցիալիստների կուսակցությունը՝ 9,5% (55 մանդատ):
 
Իհարկե, սրանք վերջնական արդյունքներ չեն, և միայն ընտրությունների՝ հունիսի 18–ին անցկացվելիք երկրորդ փուլից հետո պարզ կդառնա, թե որ կուսակցությունն ինչպես կներկայացվի խորհրդարանում: Բայց այժմ արդեն ակնհայտ է, որ չափից ավելի նիհարիկ կենսագրություն ունեցող En Marche–ը լրջորեն վերաձևակերպեց ողջ քաղաքական դաշտը՝ վերջնականապես ազդարարելով ֆրանսիական Չորրորդ հանրապետության վախճանը, ինչին Փաստը բազմիցս է անդրադարձել:
 
 
Հավանաբար դա է պատճառը, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու այլք, չսպասելով նույնիսկ ընտրությունների երկրորդ փուլին, շտապեցին շնորհավորել Ֆրանսիայի նախագահին հաղթանակի կապակցությամբ: Ճիշտ է՝ ընտրությունների առաջին փուլն աչքի է ընկել Ֆրանսիայի ողջ պատմության համար ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությամբ (ընտրություններին ներկայացել էին ընտրողների 48,7%–ը, ինչը ցածր արդյունք էր նույնիսկ թույլ նախագահ համարվող Օլանդի ժամանակների 57,22%–ից), սակայն, հարկ է նաև նշել, որ կառավարման նախագահական համակարգի պայմաններում ֆրանսիացի ընտրողը երբեք էլ 65%–ի ակտիվությունը չի գերազանցել: Եվ որքան էլ ուլտրաաջ Ազգային ճակատի ղեկավար Մարին լը Պենն այս ցուցանիշը աղետալի որակի (անձամբ նա 45,2% ձայներով հաղթանակ է գրանցել Պա–դե–Կալեում), առջևում երկրոր փուլն է և, շատ հնարավոր է, ֆրանսիացի ընտրողն արդեն այդ ժամանակ առավել ակտիվ գտնվի:
 
Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին