Արոնյանը Ստավանգերի մրցաշարում կիսում է 1-2-րդ տեղերը
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը գլխավորում է Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Սպիտակներով խաղացող Արոնյանը պարտիայի հենց սկզբից գործեց շատ վստահ և արդեն 21-րդ քայլում ստացավ վճռորոշառավելություն, սակայն Կրամնիկն իր պարտությունն ընդունեց միայն 34-րդ քայլում: 6-րդ տուրում Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Նակամուրա-Կարյակին, Կարուանա-Անանդ և Գիրի -Սո պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են:
Այս տուրից հետո Արոնյանը և Նակամուրան կիսում են 1-2-րդ տեղերը:
Հունիսի 13-ին մրցաշարում հանգստյան օր է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



