Հայերեն ատլասը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 37 հազար 500 դոլարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու ատլասը վաճառվել է 37 500 ԱՄՆ դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը՝ նշելով, որ ատլասը վաճառվել է նախնական արժեքից հինգ անգամ ավելի թանկ:
Ատլասը 1849 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում ստեղծել է Հովհաննես Ամիրա Դադյանը՝ նպատակ ունենալով Արևմուտքի գիտելիքները փոխանցել իր երկրին:
Ատլասում կան ձեռագործ տասը գունավոր քարտեզներ, այդ թվում և արեգակնային համակարգը պատկերող քարտեզ: Դրանք բոլորը տպագրվել են Փարիզում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



