«Գոլդեն Սթեյտ»-ը դարձավ NBA-ի չեմպիոն
ՍՊՈՐՏԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ 5-րդ խաղում հաղթեց «Գոլդեն Սթեյտ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գոլդեն Սթեյտ»-ը 129:120 հաշվով գերազանցել է «Քլիվլենդ»-ին և եզրափակիչների ընդհանուր 4:1 հաշվով դարձել 2016/17 մրցաշրջանի հաղթող: Այս հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդ»-ի խաղացող Լեբրոն Ջեյմսը, ով վաստակել է 41 միավոր:
«Գոլդեն սթեյտ Ուորիորս»-ը հիմնադրվել է 1946 թվականին։ Սկզբնապես գտնվել է Ֆիլադելֆիայում, 1962 թվականից մինչև 1971 թվականը՝ Սան Ֆրանցիսկոյում, որից հետո մեկընդմիշտ տեղափոխվել է Օքլենդ։ Թիմը 3 տարում երկրորդ անգամ դարձավ չեմպիոն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



