Հայաստանի հյուսիսային հատվածներում առաջիկա օրերին կրկին սպասվում է կարկուտ
ԼԱՅՖՀայաստանին հունիսի 14-ին մեկ այլ ցիկլոն է մոտենում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության առանձին հատվածներում՝ հյուսիսային մարզերում, երեկոյան ժամերին կրկին սպասվում է կարկուտ։ Հունիսի 14-ի երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ինչպես նաև կարկուտ»,- նշեց Սուրենյանը։
Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ն էապես չի փոխվի և Երևանում ցերեկային ժամերին կտատանվի +31 +33 աստիճանի սահմաններում։
Երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



