Մոսկվա-Երևան ավտոբուս է վթարի ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎորոնեժի մարզում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը: Ռուսական աղբյուրի համաձայն, վթարի հետևանքով տուժել է 3 մարդ: Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում:
Mercedes-Benz մակնիշի ավտոբուսի վարորդը կորցրել է ինքնատիրապետումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել առուն:
Տարբեր ծանրության վնասվածքներ ստացած 3 քաղաքացիներից երկուսը երեխաներ են: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Հայտնի է, որ ավտոբուսում վթարի պահին եղել է 39 քաղաքացի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



