Ադրբեջանի բանտում լրագրողին տանջանքների են ենթարկել, իսկ նրա եղբորը՝ սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի իշխանությունների դեմ հանդես եկող՝ լրագրող, ադրբեջանական 7gün.az կայքի գլխավոր խմբագիր Դավիդ Շիրալիևը 2014 թ. օգոստոսի 30-ին ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս անազատության մեջ բռնության ու տանջանքների է ենթարկվում: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական bastainfo.com կայքը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Շիրալիևի փաստաբանը:
Վերջինս նաև կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպություններին՝ խորն ուսումնասիրել այս հարցը: Փաստաբանն ավելացրել է նաև, որ 2014 թվականից սկսած՝ իր և իր պաշտպանյալի նկատմամբ բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել, իսկ Շիրալիևի եղբայրը դաժանորեն սպանվել է:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



