Չինաստանում փրկվել են ռեստորանների համար բուծված հարյուրավոր կատուներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինական Ցզյանսու նահանգի Ցզյուցզյան քաղաքում ձերբակալվել է տղամարդը, որի տանը մոտ 500 կատու է հայտնաբերվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ կենդանիներին մտադիր են եղել վաճառել ռեստորաններին՝ ճագարի մսի փոխարեն: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Նշվում է, որ կատուների մասին ոստիկանությանն առաջինը հայտնել է հանցագործի հարևանը: Տղամարդու խոսքով՝ ինքն ահազանգ է տվել այն բանից հետո, երբ իր տնային կենդանիները սկսել են անհետանալ, այնինչ միաժամանակ հարևան հյուղակից անընդհատ կատուների մլավոց է լսվել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ հանցագործն ուղարկելու համար պատրաստելիս է եղել մի քանի տասնյակ կատուների: Նրա բնակարանում ավելի շատ կատուներ են հայտնաբերվել, որոնք գտնվել են վանդակներում: Հարևանի խոսքով՝ տղամարդն առևանգել է ոչ միայն փողոցային, այլ նաև տնային կենդանիների, ինչը և անհանգստացրել է տեղացի բնակիչներին:
Աղբյուրի հաղրդմամբ՝ ձերբակալվածը մտադիր է եղել յուրաքանչյուր կատվին վաճառել մոտ 30 յուանով (4,4 դոլար):



