Իրանի ԱԳՆ․ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկչական խմբերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է Իրանի արեւելյան ու արեւմտյան սահմաններին գործող ահաբեկչական խմբավորումներին։ Այս մասին Օսլոյում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է PressTV-ը։
Զարիֆը հիշատակել է Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց վերջին արտահայտությունները, որոնք արվել էին մինչեւ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ դրանք անվանելով «ուղիղ սպառնալիք ու շատ վտանգավոր սադրանք» Էր Ռիադի կողմից։ Նրա խոսքով, Իրանը անհանգստացած է, քանի որ տվյալներ ունի այն մասին, որ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկիչներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, նախընտրում է չնկատել Սաուդյան Արաբիայի դերակատարումը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



