Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դա սպանություն է և արտաշիրիմումը պիտի արվի. մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչն արտաշիրիմում է պահանջում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, մերժել է 2013թ. հուլիսի 31-ին զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի՝ արտաշիրիմում անելու միջնորդությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Նախաքննության ժամանակ քննիչը զննելով Մանուչարյանի տաբատը, դրա աջ կողմում՝ ազդային շրջանում հայտնաբերել է 5 մմ տրամագծով անցք, և այդ անցքի շուրջ եղել են այրվածքի հետքեր և արյուն:

Այս բոլոր տվյալները եթե համադրում ենք, մենք հասկանում ենք, որ գործ ունենք հրազենային կրակոցի հետ: Այդ դրվագի կոծկումը ենթադրում է, որ անզգուշորեն է այդ փաստը մնացել գործում: Փորձագետներին ու դատաբժիշկներին հանձնարարություն է տրվել կոծկել այդ փաստը, իսկ քննիչը, լինելով շատ անտարբեր, դա թողել է գործի մեջ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ իր ասածը հաստատվում է նաև հետևյալում, որ փորձագետները գրում են, թե իբր տաբատի վրա ոչ մի անցք ու վնասում չկա, սակայն քննիչն արձանագրել է, որ կա. «Ինչպես կարող էր փորձագետը չտեսնել, եթե քննիչը տեսել է: Իմ միջնորդությամբ տաբատը հանվեց ու զննվեց, և համոզվեցին, որ այդ անցքը տաբատի վրա առկա է, բոլորին ցույց տվեցի»:

Փաստաբանը նաև նշեց, որ եթե կա մուտքի կրակոցի անցք և չկա ելքի անցք, ապա, մասնագիտորեն ասած, գնդակը՝ մխրճվելով Մանուչյանի ազդրի մեջ, մնացել է այնտեղ:

«Դատաբժշկական խմբի ղեկավարը, ով դատարանում ցուցմունք տվեց, ասաց, որ իրենք տաբատը չեն հետազոտել: Եթե դու չես հետազոտել, ինչպես ես եզրակացության մեջ գրում, որ տաբատի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Դրա հիման վրա ես հաղորդում գրեցի գլխավոր դատախազին, 1,5 տարի է այդ հաղորդումը պարբերաբար տալիս եմ, ոչ մի արձագանք՝ ո՛չ մերժման, ո՛չ ընթացք տալու մասին»,- ասաց Մարտիրոսյանը:

Փաստաբանն ասաց, որ միևնույն է, արտաշիրիմում լինելու է. «Դա սպանություն է, և քանի ես կամ՝ արտաշիրիմումն անպայման պիտի կատարվի»:

Հիշեցնենք, որ 2013-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով՝ինքնասպանության հասցնելը:

Նշենք նաև, որ դատական նիստին ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը միջնորդության է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Դատարանը դատական ակտ կկայացնի հաջորդ դատական նիստին;

6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»