«Ալաշկերտին» Մինսկում միացել է սերբ պաշտպան
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» շարունակում է մարզումային հավաքը Մինսկում՝ պատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմին է միացել եւ արդեն առաջին մարզումն է անցկացրել սերբ եզրային պաշտպան Մլադեն Զելկովիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեւո», «Պրոլետեր», Բոսնիայի «Ռադնիկ» և «Ժելեզնիչար», Կանադայի «Վաթերլո» թիմերում: Ավարտված մրցաշրջանում Զելկովիչը 26 խաղ է անցկացրել «Ռադնիկի» կազմում:
Հունիսի 15-ին «Ալաշկերտն» առաջին ստուգողական խաղում կմրցի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի «Լուչ-Էներգիա» թիմի հետ, որը հունիսի 13-ին ժամանել է Մինսկ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



