Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում կարկտահարության հետևանքով ցանկատարածքներ են վնասվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 13-ին, ժամը 18:02-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում կարկուտի հետևանքով վնասվել են ցորենի և գարու ցանկատարածքներ։
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. հունիսի 12-ին, ժամը 22։30-ի սահմաններում տեղացած կարկուտից վնասվել են մոտ 110 հա ցորենի և 20 հա գարու ցանկատարածքներ։
Նշված տարածքը չի վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



