Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կնոջ 7 մեղք, որոնք տղամարդը երբեք չի ների

ԼԱՅՖ

1. «Իսկ ինչպիսի՞ մեքենա ունես: Իսկ բնակարա՞ն: Իսկ մուշտակ կգնե՞ս»

Սատանան գիտի, թե ինչպես է գեղեցիկ տիկնանց աչքի մեջ ծուռ հայելու բեկոր ընկնում, բայց եթե ընկնում է, ապա վերջ՝ չարչի կինն այլեւս տղամարդու չի տեսնում, այլ միայն ժլատների եւ ուզվորների: Ժլատին պիտի քամել, իսկ ուզվորին՝ նսեմացնել, երրորդը տրված չէ: Այսինքն՝ նա երազում է երրորդի մասին. տղամարդու, որը կգա եւ իրեն փողով կողողի, սակայն քչերին է նման երջանկություն վիճակվում, եւ նա դա հասկանում է: Նշանակում է՝ մնում են ժլատները: Եվ սկսվում է՝ վայ, ես հեռախոսս զուգարանակոնքն եմ գցել: Ո՛չ, ես չեմ գնա, հարմար զգեստ չունեմ: Նորմալ մարդիկ Բալիում են ամուսնանում: Ինձ նոր մուշտակ է պետք, դու, ի՞նչ է, չե՞ս հասկանում: Ինչո՞ւ եմ ընդհանրապես քեզ հետ ապրում:

Եվ իսկապես: Գուցե արդեն բաժանվենք: Ես մուշտակին դեմ չեմ, բայց, թանկագինս, հասկացիր՝ ես չեմ կարող դանակը կոկորդիս վրա ապրել եւ ամեն անգամ որոշել՝ ի՞նչ տամ՝ դրամապանա՞կս, թե՞ կյանքս:

2. Սիրելիս, ես առանց քեզ չեմ կարող

Որքան հաճելի է զգալ, որ սիրելիդ տառացիորեն ի վիճակի չէ առանց քեզ շնչելու: Մեկ ամիս հաճելի է: Երկու: Հետո՝ վերջ: Հետո հասկանում ես, որ արդեն դու չես կարողանում ազատ շունչ քաշել: Նման կինը պարանոցիցդ է կախում իր անձնազոհ սիրո ծանր քարը: Նրան մշտապես ասա, որ սիրում ես, այլապես նա հալումաշ կլինի: Նրան գրկիր քնած ժամանակ, այլապես կվիրավորվի: Նրան թույլ տուր քեզնից կառչել մարդկանց ներկայությամբ, այլապես նա վախենում է: Նրան երբեք մի լքիր, նույնիսկ մեկ րոպեով: Աշխատանքի եւ զուգարան կարող ես մենակ գնալ, բայց հիշիր, որ այդ ժամանակ նա տառապում է: Նրան թույլ տուր քո մեջ տարրալուծվել, այլապես նրան ցավ ես պատճառում: Այլապես ծեծված բակապահ շան նրա հայացքը քեզ կհետեւի ե՛ւ հարթմնի, ե՛ւ գիշերային մղձավանջներում: Գրկիր քո խաչը, մինչեւ ողնաշարդ չճեղքվի: Միայն այդ ժամանակ նա օտարի մոտ կգնա, իսկ դու՝ ազատված եւ երջանիկ մտավոր հաշմանդամդ, կսողաս:

3. Դե, որտեղի՞ց իմանամ բնակարանի համար ինչպես վճարել

Եվ իսկապես: Նախկինում դա անում էր նրա մայրը, իսկ հիմա պետք է ես անեմ: Հաշիվները վճարել, սանտեխնիկի կանչել, վիզայի փաստաթղթերը հավաքել, հյուրանոցային համար ամրագրել, տոմսեր պատվիրել, մեքենան վարել, երեխային մանկապարտեզ ընդունել… Որովհետեւ նա եւս երեխա է: Մանկականության 60 կիլոգրամ: Նա չի կարող այս ամենն անել, որովհետեւ չգիտի ինչպես անել: Եվ նրա համար սարսափելի է: Բանկում չար տիկիններ են աշխատում, սանտեխնիկն անկապ է խոսում, հյուրանոցների ծառայողներն անգլերեն են խոսում, ճանապարհային երթեւեկությունն էլ ընդհանրապես զուգահեռ ինչ-որ տիեզերք է, իսկ այս քնքուշ ծաղիկն ի վիճակի չէ դրա խճճված կանոններին հասու լինել: Ապրելն ինչ սարսափելի է: Իսկ ինձ համար սարսափելի է ե՛ւ ինձ համար ապրելը, ե՛ւ այդ կնոջ:

4. Քո որդին դարձյալ աղջկա հետ է կռվել

Իմ որդին: Հրաշալի է, ես որդի ունեմ: Առաջ նա չկար: Առաջ դա նրա որդին էր, որին ոչ մի կերպ չէր կարելի ինձ վստահել: Ես ամեն ինչ կփչացնեմ: Կլողացնեմ եռացրած ջրով, կկերակրեմ «Դոշիրակով», առեւտրի կենտրոնում կկորցնեմ, վատ բաներ կսովորեցնեմ: Բայց հենց երեխան մեծանա եւ սկսի խուլիգանություններ անել, կանոններ խախտել եւ աղմուկ սարքել, ապա անմիջապես իմ որդին է դառնում: Լրիվ ինձ է քաշել: Ամեն ինչի մեջ ես եմ մեղավոր: Քիչ է, որ նրան եմ փոխանցել իմ վնասակար գենոֆոնդը, նաեւ չեմ դաստիարակել: Այնպես որ, ամեն ինչում ես եմ մեղավոր՝ ես էլ պետք է խնդիրները լուծեմ: Բայց սպասիր, չէ՞ որ հենց դու ինձ թույլ չէիր տալիս նրան դաստիարակել… «Դե լավ, վերջ»:

5. Կտամ-չեմ տա

Սեքսով մանիպուլյացիաներ կատարելն ամենասարսափելի մեղքն է, որը ձեզ կասի ցանկացած տղամարդ: Եթե, իհարկե, հարցնեք: Միայն թե նա չի պարզաբանի՝ ինչու, քանի որ ինքն էլ այդ մասին չի մտածում: Նա պարզապես գիտի: Երկինքը կապույտ է: Ջուրը՝ թաց: Սեքսը որպես շանտաժի գործիք օգտագործելը մեղսալի է: Բայց նա հնազանդորեն ուղղվում է դեպի բազմոց եւ սպասում մինչեւ իրեն մահճակալ կհրավիրեն: Միանգամայն հնարավոր է՝ ոչ ամուսնական: Բայց, ախր, այդ սրիկան ինչպես կարող էր նման բան անել: Դե, շատ պարզ: Եթե կինն ասում է. «Ես քեզ կտամ, եթե քեզ լավ պահես, իսկ եթե ոչ՝ չեմ տա»,- ապա քեզ հետ կրքոտ սեռական սեր ակներեւաբար այլեւս չի ցանկանում: Դե, չես ցանկանում՝ մի ցանկացի:

6. Դու ինձ պարտք ես, որովհետեւ ես փերի եմ

Ի դեպ, պարտք եմ ոչ միայն փող, գրողը տանի փողերին, այս տարբերակն առաջարկվում է «Նորմալ, սովորական տղամարդ» մոդելի բազային լրակազմում: Ես ամեն ինչ եմ պարտավոր: Զվարճացնել, քանի որ նա ձանձրանում է: Հոգ տանել, որովհետեւ նա աղջիկ է: Ցանկացած անհասկանալի վիճակում ամեն ինչ թողնել եւ նրա ձեռքերը բռնել, որովհետեւ նա թշվառ փիսիկ է: Ես սեփական կյանք չպետք է ունենամ: Իմ ամբողջ կյանքն ի սպաս է դրված  քնքուշ փերիին: Դե, լավ, ես պարտք եմ, իսկ դո՞ւ, դու ինչ-որ բան ինձ պա՞րտք ես: Նա ոչ մի բան պարտք չէ: Երկրի վրա նրա առաքելությունն իր գոյությամբ իմ ոչ պիտանի, տրտում կյանքը զարդարելն է: Դրա համար նա ի՞նչ է անում: Ոչ մի բան էլ չի անում: Միայն թեւիկներն է թափահարում:

7. Ես քեզ կվերափոխեմ՝ կսափրեմ, կմաքրեմ, նոր հագուստ կհագցնեմ, նորմալ մարդ կդառնաս

Եթե ես ամուսնանում եմ՝ վերցնում եմ այն, ինչ ինձ տվել են: Փափկասուն օրիորդին ամբողջությամբ, ինչպիսին որ կա: Այդ պատճառով էլ, իհարկե, կարող եմ աղաղակել. «Որտեղ էին աչքերս, երբ նստեցի այս փոշեծծիչի ղեկին»: Ըստ էության, ուշ է բորժոմի խմելը, ինչ աճել է՝ այն էլ աճել է: Կամ մի վերցրու, ինչ տալիս են, կամ վերցրու, բայց հետո մի նվնվա: Բայց կանայք այսպիսին չեն, ամենեւին այսպիսին չեն: Ոչ թե այն պատճառով, որ նրանց վերջնարդյունքն անգամ դուր չի գալիս. նրանք սկզբունքորեն նրան վերջնական չեն համարում: Տղամարդը բանական մարդու յուրատեսակ կաղապար է, կիսահումք: Այն պետք է կացնով տաշել, խարտոցով վերջնամշակել, հղկել, ներկել, չորացնել, լաքապատել, եւ այդ ժամանակ, հնարավոր է, ամոթահար չես լինի նրան մարդամեջ հանելուց:

 

ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան