Իտալիայում երկու գնացք է իրար բախվել՝ կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի հարավում Ապուլիա շրջանում երկու գնացքների բախման հետեւանքով տուժել է մոտ 10 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վթարը տեղի է ունեցել Լեչչե քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ իրար ընդառաջ շարժվող երկու գնացքները բախվել են սլաքային մեխանիզմի անսարքության պատճառով, այդ հատվածում երթեւեկությունը մեկ երկաթգծով է իրականացվում։ Բարեբախտաբար, գնացքների շարժման արագությունը բարձր չի եղել՝ վնասվել են մոտ մեկ տասնյակ ուղեւորներ։ Ընդամենը 80 ուղեւոր կար։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայողներն ու փրկարարները, որոնք ուղեւորներին հանել են գնացքից ու ավտոբուսով հասցրել մոտակա բնակավայր՝ Սան Դոնաթո։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



