Եթե 46 թվի սելավը կրկնվի, կենտրոնի բարձրահարկ շենքերն էլ կքանդի. «Առավոտ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Առավոտ» թերթը գրում է.
«Հորդառատ անձրեւների պատճառով մայրաքաղաքում առաջացած գետերի վերաբերյալ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասաց, որ ջրահեռացման, ջրատար համակարգերի ոչ ճիշտ շահագործելու հետեւանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում:
Գետառի փակելը, պարոն Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրեւի պատճառով Գետառը վարարել է եւ «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»: Եվ, եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի, այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



