Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Բաթմանի օդանավակայանում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Ասլանը հունիսի 13-ին ձերբակալվելու մասին գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Նախկինում պատգամավորը ձերբակալվել էր նաև մայիսի 15-ին, սակայն մեկ օր անց կրկին ազատ էր արձակվել:
Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



