Էգեյան ծովում գրանցված նոր երկրաշարժը խուճապ է առաջացրել Թուրքիայի քաղաքացիների շրջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Իզմիր քաղաքի ափերին մոտ՝ Էգեյան ծովում հունիսի 14-ին նորից երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4,5 մագնիտուդ: Այն գրանցվել է ծովի մակարդակից 7 կմ խորության վրա:
Չկան հաղորդումներ ավերածությունների վերաբերյալ, սակայն ցնցումները որոշակի խուճապ են առաջացրել քաղաքացիների շրջանում: Իզմիրում տարբեր տեսախցիկներ արձանագրել են, թե ինչպես են քաղաքացիները ցնցումներից հետո վազելով դուրս գալիս շենքերից:
Էգեյան ծովում հունիսի 12-ին ևս գրանցվել էր երկրաշարժ 6.3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է նաև թուրքական մի շարք քաղաքներում, այդ թվում և Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



