Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Զվարթնոց» օդանավակայան- Երևան երթուղու ավտոբուսի առաջին ուղևորները զարմացած էին սպասարկման որակից ու գնից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Հանրապետության հրապարակից ուղիղ ժամը 10:00-ին «Զվարթնոց» օդանավակայան ուղևորվող ավտոբուսն սկսեց իր երթուղին։ Նույն ժամին օդանավակայանից Երևան շարժվեց հակառակ ուղղությամբ ուղևորվող ավտոբուսը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, առաջին ուղևորներն առայժմ լրագրողներն ու նախարարության աշխատակիցներն էին։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշեց, որ որպես սկզբնակետ ընտրված է Հանրապետության հրապարակը՝ հաշվի առնելով, որ այստեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, մոտ է մետրոյի կայարանին։ «Սա փորձնական երթուղի է։ Փորձարկման ժամանակաշրջանում կկատարվեն ուսումնասիրություններ՝ հաշվի առնելով ինքնաթիռների չվացուցակները, օրվա տարբեր ժամերին ուղևորահոսքի քանակը և, ըստ այդմ, կկատարվեն փոփոխություններ»,- ասաց Արսենյանը։

Ընդամենը երկու կանգառ կատարելով՝ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կանգառում և Կենտրոնական ավտոկայանի տարածքում, 20 րոպե անց ավտոբուսն արդեն օդանավակայանում էր: Այստեղ առանձնացված է հատուկ անվճար անցուղի, որտեղով իրականացվում է այս երթուղով տրանսպորտային միջոցների ելումուտը։ Օդանավակայանի անմիջապես մուտքի դիմաց ցուցանակն ազդարարում է ավտոբուսի կանգառը։

«Զվարթնոց» օդանավակայանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղերթերի մասին իրազեկող վահանակներ կտեղադրվեն օդանավակայանի տարածքում: Տեղեկանալով հարմարավետ ավտոբուսներով և մատչելի գումարով (փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է) Երևանի կենտրոն հասնելու հնարավորության մասին՝ հինգ ուղևոր ցանկություն հայտնեցին օգտվել այս երթուղուց: Ուղևորներից մեկն իր ընկերների հետ Մոսկվայից էր վերադառնում։ Նա նշեց, որ Եվրոպական երկրներում ավտոբուսով քաղաք հասնելը վեց եվրոյից պակաս չի լինում, այս հարմարություններով փոխադրամիջոցի համար սա շատ մատչելի փոխադրավարձ է։ Ուղիղ ժամը 11:00-ին ավտոբուսն արդեն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Հանրապետության հրապարակում հաջորդ ուղերթին պատրաստ արդեն մյուս ավտոբուսն էր սպասում, որն իր ուղերթը սկսեց ժամը 12:00-ին։ Այդպես յուրաքաչյուր կլոր ժամը մեկ՝ 24 ժամ անընդմեջ։

«Էլիտ բաս» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել փորձնական երթուղու սպասարկումը: Մեկ-երկու ամիս անց, հաշվի առնելով բացթողումներն ու թերությունները, համապատասխան կարգով կհայտարարվի մրցույթ։

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան