Մուրացանի հոսպիտալում պայմանագրային զինծառայող է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է մահացել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը, ով հիվանդ է եղել և մի քանի օր առաջ վիրահատվել էր, այսօր մահացել է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հոսպիտալի բուժծառայության պետ, այժմ նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանն ասաց, որ Նարեկ Մխիթարյանին վիրահատել են հունիսի 13-ի առավոտյան։
«Պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտություն է իրականացվել երեկ առավոտյան։ Տղան այսօր առավոտյան 06:50-ին մահացել է։ Դիահերձումից հետո մահվան բուն պատճառը պարզ կլինի»,- ընդգծեց Արտաշես Խաչատրյանը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



