«Ռեալ». Վստահ ենք, որ Ռոնալդուն գործել է օրենքի տառին համապատասխան
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարությամբ պաշտպանել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Իսպանիայի դատախազությունը ֆուտբոլիստին մեղադրել է 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ:
«Ակումբը լիարժեք վստահում է Ռոնալդուին եւ վստահ է, որ նա գործել է օրենքի տառին համապատասխան: 2009 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց հետո Ռոնալդուն միշտ պատրաստակամ է եղել կատարել բոլոր հարկային պարտականությունները: Մենք բացարձակ վստահ ենք, որ Ռոնալդուն կապացուցի իր լիակատար անմեղությունը: «Ռեալը» հույս է հայտնում, որ արդարադատությունը առավելագույն արագ կգործի, որպեսզի որքան հնարավոր է արագ ապացուցվի Ռոնալդուի մեղավոր չլինելը»,- ասվում է «Ռեալի» պաշտոնական հայտարարությունում:
Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին իր իմիջային իրավունքի վաճառքից ստացված գումարից հարկերն ամբողջությամբ չվճարելու մեջ: Դրա համար ֆուտբոլիստը 2010 թվականին ստեղծել է հասարակական կազմակերպություն: