Քիչ առաջ Արարատում էլեկտրական գնացք է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 13-ին` ժամը 06.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի կայարանում այրվում է էլեկտարական գնացք: Ինչպեստեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Երասխ» կայարանում 3600 Վ լարումով էլեկտրական մալուխը պոկվել և ընկել է վագոնի վրա. տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.54-ին: Այրվել է գնացքի էլեկտրական վահանակի տուփը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



