Ոստիկանությունը կրակոցներից հետո ուժեղացրել է Կապիտոլիումի հսկողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿապիտոլիումի ոստիկանությունը՝ ԱՄՆ կոնգրեսի հսկողության համար պատասխանատու հատուկ ստորաբաժանումն ուժեղացրել է կոնգրեսի շենքերի համալիրի հսկողությունը: Այդ մասին ասված է ստորաբաժանման հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն
«Կապիտոլիումի ոստիկանությունն ապահովել է ոստիկանության մասշտաբային ներկայություն Կապիտոլիումի ողջ համալիրում»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Ալեքսանդրիա քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է հինգ մարդ: Հաղորդվել է, որ վիրավորների թվում է եղել նաև ներկայացուցիչների պալատում հանրապետականների խորհրդակցության համակարգող Սթիվ Սքալիզը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



